Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Գյումրիում դեռ կարելի է հանդիպել 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարան-«բարաքների»

Գյումրիում դեռ կարելի է հանդիպել 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարան-«բարաքների»
06.01.2013 | 23:48

Գյումրիում հիմա էլ, հատուկենտ, կարելի է հանդիպել դեռ 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարանների, որոնց մեծ մասը բնակելի են: Այդ փայտաշեն տները, կառուցված ռուսական գյուղերում տարածված բնակելի շինությունների նմանությամբ, Խորհրդային Միությունից հայտնի «կոմունալկաներ» էին, և դրանցում բնակվում էին մի քանի ընտանիքներ: Գյումրեցիներն այդ կացարանները կոչում էին «բարաքներ»: Դրանք կառուցվել են նախկին Լենինականի մի շարք թաղամասերում, իսկ Գյումրիի թաղամասերից մեկը մինչև օրս հենց այդպես էլ կոչվում է` «Բարաքներ»:

Նմանատիպ մի քանի ժամնակավոր կացարաններ դեռևս պահպանված են նաեւ Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասում, ռուսական զորամասերից մեկի հարևանությամբ:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և ավստրալահայ բարերար Արամ Միքայելյանի կողմից տրամադրված օգնությունները բաժանելու ու տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելեցին Ախուրյան գետից ոչ հեռու գտնվող և քաղաքից գրեթե կտրված այդ տնակային ավան:
«Շիրակ կենտրոնի» այսօրվա տեսանյութը մոտակա Առափի գյուղից տեղափոխված և Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասի մի «բարաքում» ավելի քան 18 տարի իր 4 որդիների հետ առանց հաշվառման բնակվող ընտանիքի մասին է:

Տեսանյութ

1926թ.-ի կառուցված «բարաքները» բնակելի են (տեսանյութը՝ «shirakcentre.org»-ի)
Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ